Թուրքիային կհաջողվի վերջ դնել ահաբեկիչների ու հեղափոխականների գործունեությանը՝ սահմանադրության թարմացման շնորհիվ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը սահմանադրական ուղղումների մասին հանրաքվեից առաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական քարոզչական արշավի մեկնարկի արարողությանը։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։

«Մեր երկրի համար այդ փոփոխությունները պատմական նշանակություն ունեն։ Կամրապնդվի իշխանությունը, անցյալում կմնան հեղաշրջումները, լոբբինգը։ Շնորհիվ ուղղումների՝ կնվազվի բյուրոկրատիան, իսկ նոր (նախագահական) համակարգը կոչնչացնի ահաբեկչությունը։ Ուղղումները կկտրեն ահաբեկչությունը սնող զարկերակները»,-ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ նոր համակարգը կօգնի խուսափել քաղաքական ճգնաժամերից և կբարձրացնի Թուրքայում փոխզիջան կուլտուրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել