«Չնայած ՀՀ ֆինանսների ինչպես նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարները կանխատեսում են, թե այս տարի տնտեսական աճը կլինի ավելին, քան նախատեսվել է պետբյուջեով, ՀՀ Կենտրոնական բանկը այլ կարծիք ունի։

Երեկ ԿԲ-ի կողմից հրապարակված «Գնաճի հաշվետվություն» պարբերական զեկույցում Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ այս տարի տնտեսական աճը կկազմի 22-ից 3.2 տոկոս։ Այսինքն առավելագույնը 12 տոկոս, ինչն էլ դրված է ՀՀ բյուջեի հիմքում։ Մինչդեռ վերը նշված նախարարները նախօրեին հայտարարում էին, թե աճը կլինի ավելի բարձր, քան նախատեսված Է պետբյուջեով։ Թե կանխատեսումներից, որը կիրականանա, պարզ կդառնա տարեվերջին, սակայն նշենք, որ այս տարի սահմանափակվել են պարտք ներգրավելու հնարավորությունները, իսկ տնտեսական աճը խթանող այն քայլերը, որ իրականացնում է ԿԲ-ն, արդեն սպառել են իրենց։ Տնտեսական աճի ապահովման միակ ռեսուրսը մեծածավալ ներդրումների ներգրավումն Է, ինչի ակնարկները այս պահին չեն երևում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել