Սիրիայում իշխանության փոխանցման գործընթացի համար պատասխանատվությունն ընկած է ՄԱԿ-ի հատուկ դեսպան Ստեֆան դե Միստուրայի վրա: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել սիրիական ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեի պատվիրակության ղեկավար Նասր ալ Հարիրին: Հայտնում է TASS-ը:

«Այսօր գնդակը ՄԱԿ-ի հատուկ դեսպանի դաշտում է,- ասել է Կոմիտեի անդամը Ազգերի Պալատում բանակցությունների մեկնարկի արարողության արդյունքների ամփոփման ընթացքում,- նա պետք է կատարի գլխավոր կետը՝ սկսել Սիրիայում իշխանության փոխանցման քաղաքական գործընթացը»:

Նասր ալ Հարիրին նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ դեր ունենա սիրիական կարգավորման մեջ, ճնշում գործադրելով Իրանի վրա:

«Անկասկած, Վաշինգտոնը պետք է վերադառնա գործընթացին և ավելի լուրջ ճնշում գործադրի նվազեցնելու համար Իրանի ազդեցությունը և հանգի Սիրիայում արդար քաղաքական կարգավորման»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել