Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատմական «Քեննոն բիլդինգ» մասնաշենքում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված Ղարաբաղյան շարժման 25 ամյակին։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` միջոցառմանը մասնակցել են Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի անդամները, Լեռնային Ղարաբաղի երիտասարդության եւ մշակույթի նախարար Նարինե Աղբալյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ելույթներ են ունեցել Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մայքլ Գրիմը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, հայամետ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Աննա Էշուն, Ջեքի Սփայերը, Ղարաբաղի երիտասարդության եւ մշակույթի նախարարը, Հայաստանի դեսպանը, Վաշինգտոնում Ղարաբաղի ներկայացուցիչը։

Ելույթ ունեցողները, մասնավորապես, ընդգծել են, որ Ղարաբաղյան շարժումը պայքար է հանուն Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, ազատության եւ ժողովրդավարության, անթույլատրելի են համարել Ադրբեջանի ղեկավարության ռազմաշունչ հռետորաբանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել