Tert.am-ը գրում է.
 Օրեր առաջ Մալայզիայում սպանվել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի եղբայրը՝ Կիմ Չոն Նամը, որն իր կյանքի վերջին մի քանի տարին անցկացրել է հայրենիքի սահմաններից դուրս՝ թաքնվելով եղբոր գլխավորած բռնապետական ռեժիմից: Այս մասին հեղինակավոր The Guardian պարբերականի հետ զրույցում հայտնել է սպանվածի մտերիմ ընկեր Էնթոնի Սահակյանը: Վերջինիս խոսքով՝ Չոն Նամը, որն ըստ օրենքի՝ Հյուսիսային Կորեայի իշխող տոհմի ժառանգն էր, պարանոյիկ է եղել:
 Սահակյանը, ում Չոն Նամը ճանաչում էր Ժնևի համալսարաններից մեկում միասին ուսանելու ժամանակներից, մանրամասնել է, որ սպանվածն արտաքսվել էր հայրենիքից այլախոհության պատճառով:     «Մենք հաճախ էինք քննարկում նրա եղբոր ղեկավարած ռեժիմը, այդ երկրում կատարվող իրադարձությունները: Կարող եմ վստահ ասել, որ նա երբևիցե հետաքրքրված չի եղել իշխանությամբ: Նա երբեք չի ցանկացել ղեկավարել երկիրը, բայց շատ է անհանգստացել իր ժողովրդի ճակատագրով»,-ասել է 44-ամյա Սահակյանը:
 Ըստ ընկերոջ՝ Չոն Նամը միշտ էլ ապրել է այն վախով, որ կրտսեր եղբայրն իրեն ընկալում է որպես ուղղակի սպառնալիք իր իշխանությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել