Tert.am-ը գրում է.

Մալայզիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Հյուսիսային Կորեայի դեսպան Կան Չոլին, ինչը կապված է վերջինի արած հայտարարության հետ:


Ինչպես հայտնում է Reuters-ը, դեսպանն իր դժգոհությունն էր հայտնել առ այն, թե ինչպես են Մալայզիայի իշխանությունները հետաքննում Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չոն Նամի սպանության գործը:


Արտգործնախարարության փոխանցմամբ՝ դեսպանը կանչվել է, որպեսզի բացատրություն տա փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մալայզիայի իշխանությունների դեմ արված մեղադրանքների առնչությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել