բացել լրահոսը
17.02.2017  14:52

Վերջին ժամանակաշրջանում ՀՀ-ի և ԱՀ-ի Մարդու իրավունքների պաշտպանները հսկայածավալ աշխատանք են կատարում

Karen Hovhannisyan

Վերջին ժամանակաշրջանում ՀՀ-ի և ԱՀ-ի Մարդու իրավունքների պաշտպանները հսկայածավալ աշխատանք են կատարում, որպեսզի միջազգային իրավապաշտպան կառույցներին ներկայացնեն Ադրբեջանի ոտնձգությունները ՀՀ և ԱՀ քաղաքացիների նկատմամբ: Անգամ Արցախի չճանաչված հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին Եվրոպայում ընդունել և լսել են որպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ամեն ինչ անում է, որպեսզի Չինարի վրա հարձակումը ստանա իրավական գնահատական միջազգային կառույցների կողմից: Սակայն մենք՝ շարքային քաղաքացիներս, այս ամենից տեղեկանում ենք կա՛մ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կայքից, կա՛մ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի կայքից: Կարծես թե մեր լրատվական դաշտին բացարձակ չի հետաքրքրում այս ամենը, մեզ անընդհատ սթրեսի մեջ պահող լուրերով են լցրել իրենց կայքերն ու թերթերի էջերը, այնինչ այդ պահին մարդիկ տքնաջան աշխատում են, որպեսզի Ադրբեջանի համար «զսպաշապիկ կարել տան Եվրոպայում»... Մեծագույն հարգանքս ՀՀ և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպաններին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 306 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝