բացել լրահոսը
15.02.2017  23:31

Դոնեցկում և Լուգանսկում գործում են լավ կազմակերպված հակահետախուզական ծառայություններ

Tigran Mkrtchyan

Image result for гивиՎերջին շրջանում Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների տարածքում հաճախ են տեղի ունենում ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված դիվերսիոն գործողություններ: Դրանցից ամենաաղմկոտները հրամանատարներ Մոտոռոլայի և Գիվիի սպանություններն են:
Դոնեցկում և Լուգանսկում գործում են լավ կազմակերպված հակահետախուզական ծառայություններ, բայց, չնայած դրան, Ուկրաինայի հատուկ ծառայությունները բավականին հաջող գործողություններ են իրականացնում:
Ինչքան էլ տարօրինակ հնչի, ինչը ինձ համար էլ էր նորություն, բայց այդ տարածաշրջանների բնակչությունը մինչև հիմա ել ու մուտ ունի Ուկրաինայի տարածք: Նրանք ազատորեն այցելում են իրենց հարազատներին, որ ուկրաինական կողմում են, օգտվում են ուկրաինական ինտերնետ սպասարկող ընկերությունների ծառայություններից, մեկնում են Ուկրաինա անհրաժեշտ փաստաթղթերի ետևից և այլն: Քանի դեռ նրանք ձեռք չեն բերել նորմալ պետության հատկանիշներ և պարագաներ, միշտ էլ ուկրաինական դիվերսիոն խմբերը հանգիստ կանցնեն իրենց տարածք, ուկրաինական հատուկ ծառայությունները գործակալներ կհավաքագրեն, ինտերնետի և հեռախոսակապի միջոցով կհետևեն իրենց և հաջողություններ կգրանցեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 744 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝