Картинки по запросу ընտրություններՅուրաքանչյուր քաղաքական ուժ քաղաքական գործընթացի նախապատրաստվելիս ունենում է իր ռազմավարությունն ու մարտավարությունը: Վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է ավելի շատ նոր դեմքեր ներգրավել:

Համակարգի կողմից փորձ է կատարվում անցնել գաղափարական ու քաղաքական ընտրությունների: Դա ավելի վառ է արտահայտված համացանցում և էլեկտրոնային լրատվամիջոցներում: Նույնիսկ ՀՀԿ-ն փորձում է ինչ-որ կերպ ընտրությունները դեպի գաղափարական պայքարի թեքել:

Նախընտրական պայքարը արդեն վաղուց է սկսել, ու շուտով վերջնականապես պարզ կլինի, թե որ կուսակցությունը ում է ընդգրկել իրենց ցուցակներում, իսկ ում՝ ոչ։ Բնականաբար, սա անհանգստություն է առաջացրել շատ «մթոմ-քաղաքական» գործիչների շրջանում, ովքեր արդեն հասցրել էին հարմարվել ԱԺ տաքուկ տեղերում, իսկ այժմ չկա ոչ մի երաշխիք, որ այդ տաքուկ տեղերը կպահպանվեն հատուկ իրենց համար։

Խոսքը որոշ օլիգարխների ու կիսաօլիգարխների մասին է, որոնց մինչ այժմ հիմնականում մեծամասնականով էին առաջադրում ու հեշտությամբ անցնում էին խորհրդարան՝ օգտագործելով իրենց ռեսուրսներն ու ազդեցությունը տվյալ ընտրատարածքում։

Բնականաբար, սա չի կարող հիացնել ոմանց, հատկապես եթե արդյունքում իրենք «ֆուկ լինեն» մեծ խաղից, բայց դե ակնհայտորեն կոնֆրոնտացիայի էլ չեն գնա, որովհետև օլիգարխը ինչքան էլ օլիգարխ լինի, նրա ողջ ուժն, ազդեցությունն ու հարստությունն ուղղակի կախվածության մեջ է իշխանությունից և եթե նա սկսի պայքարել ու քյալլա տար դրա հետ, կստացվի մի իրավիճակ, երբ նա կսղոցի այն ճյուղը, որի վրա կանգնած է։

Այնպես որ, ինչքան էլ փնթփնթան ու ամպագոռգոռ հայտարարություններ անեն դժգոհները, միևնույն է, мелкая подлянка-ից այն կողմ գնացող չի լինի ու պարզապես կբավարարվեն նրանով, ինչ իրենց առաջարկվում է։ Ինչ-ինչ, բայց քաղաքական սուիցիդի հակումներ դրսևորող դեմքերը քիչ են մեր իշխանական համակարգում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել