Բաղադրիչներ
- ջուր - 60 մլ
- շաքարավազ - 300 գր
- կարագ - 120 գր
- շոկոլադ սև - 150 գր
- ձու - 3 հատ
- ալյուր - 420 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- սոդա - 1/4 թ/գդ
- աղ - 1/4 թ/գդ
- շաքարի փոշի - 100 գր
- Կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազն ու ջուրը և մարմանդ կրակին եռացնում: Կրակի վրայից հանում ենք, լցնում կարագն ու մանրացրած շոկոլադը: Խառնում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
- Այնուհետև ավելացնում ենք ձվերը, մաղած ալյուրը, աղը, սոդան և փխրեցուցիչը: Խմոր ենք հունցում, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 2-3 ժամով տեղափոխում սառնարան:
- Այս ամենից հետո խմորից ընկույզի չափի գնդիկներ ենք ձևավորում և թաթախում շաքարի փոշու մեջ:
- Մի փոքր տափակեցնում ենք և թխում 180 աստիճանում 20 րոպե:
- Ահա և վերջ:
Արդյունքում ստացվում է 50-55 թխվածքաբլիթ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել