Image result for գալուստյանArmenpress-ը գրում է.
 Ռուսաստանի ռազմա­ մարտավարական խաղերի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Գալստյանը հայտարարվել Է III ձմեռային զինվորական խաղերի դեսպան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, հայտնել Է Խաղերի մամուլի կենտրոնը: «III ձմեռային Համաշխահային զինվորական խաղերի, որոնք տեղի կունենան 2017 թվականի փետրվարի 22­ից մինչեւ 28­ը Սոչիում, նոր դեսպան Է դարձել շոումեն, զավեշտաբան, կատակերգու դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Միխայիլ Գալստյանը»,­ ասված Է հաղորդագրության մեջ: Դերասանն իքը հայտարարել Է, որ «սերտորեն բարեկամություն Է անում պաշտպանության նախարարության հետ»: Ձմեռային Համաշխարհային զինվորական խաղերը մարզական միջոցառում Է, որը զինծառայող­մարզիկների համար կազմակերպվում Է չորս տարին մեկ անգամ:
 1995 թականից անցկացվում են ամառային Համաշխարհային ռազմական խաղերը, իսկ 2010 թվականից՝ ձմեռայինները: Այդ ժամանակամիջոցում եղել են վեց ամառային զինվորական Օլիմպիադաներ եւ երկու ձմեռային՝ 2010 թվականին Աոստայում (Իտալիա) եւ 2013 թվականին Անսիում (Ֆրանսիա), հաղորդել Է «Ինտերֆաքս»­ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել