III ձմեռային Համաշխարհային զինվորական խաղերի դեսպան Է դարձել կատակերգու դերասան Միխայիլ Գալստյանը
19:40 , 13 փետրվար, 2017
Armenpress-ը գրում է.
Ռուսաստանի ռազմա մարտավարական խաղերի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Գալստյանը հայտարարվել Է III ձմեռային զինվորական խաղերի դեսպան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, հայտնել Է Խաղերի մամուլի կենտրոնը: «III ձմեռային Համաշխահային զինվորական խաղերի, որոնք տեղի կունենան 2017 թվականի փետրվարի 22ից մինչեւ 28ը Սոչիում, նոր դեսպան Է դարձել շոումեն, զավեշտաբան, կատակերգու դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Միխայիլ Գալստյանը», ասված Է հաղորդագրության մեջ: Դերասանն իքը հայտարարել Է, որ «սերտորեն բարեկամություն Է անում պաշտպանության նախարարության հետ»: Ձմեռային Համաշխարհային զինվորական խաղերը մարզական միջոցառում Է, որը զինծառայողմարզիկների համար կազմակերպվում Է չորս տարին մեկ անգամ:
1995 թականից անցկացվում են ամառային Համաշխարհային ռազմական խաղերը, իսկ 2010 թվականից՝ ձմեռայինները: Այդ ժամանակամիջոցում եղել են վեց ամառային զինվորական Օլիմպիադաներ եւ երկու ձմեռային՝ 2010 թվականին Աոստայում (Իտալիա) եւ 2013 թվականին Անսիում (Ֆրանսիա), հաղորդել Է «Ինտերֆաքս»ը: