Tert.am-ը գրում է.
«Բարգավաճ Հայաստան» 9-րդ համագումարի ժամանակ կուսակցության նորընտիր առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում խոսեց սոցիալ-տնտեսական խնդիրներից՝ նշելով, որ պատրաստ են ցանկացած տնտեսագետի հետ բանավիճել հարցերի լուծման իրենց առաջարկած եղանակների շուրջ: 
«Կուտակային կենսաթոշակային ենք վճարում: 40 տարի հետո դրամն արժեզրկվելու է: Մենք կարող ենք սառեցնել կուտակայինը, այդ գումարն օգտագործել թոշակների բարձրացման համար»,- նշեց Գագիկ Ծառուկյանը: 

Ըստ նրա՝ Հայաստանում վերանում է ՓՄՁ-ների ինստիտուտը, իսկ սա նշանակում է, որ հարկային տուրքերը պետք է նվազեցնել, որ մարդիկ ոտքի կանգնեն: 
«Ես անգիր արած բառեր չեմ ասում: Ո՞վ կարող է ասել, որ այդպես չէ, սևին ո՞վ կարող է ասել սպիտակ: Մարդը արժանապատիվ պետք է ապրի, ամեն ընտանիք: Մեր առաջնային խնդիրն է, մենք պատրաստ ենք կարգավորել խնդիրները: Բանկերի խնդիրը: 650 հազար ընտանիք ունենք, 1 միլիոն 400 հազար վարկառու: Մարդիկ չեն կարողանում փակել վարկը, երկրորդն են վերցնում, որ տունը, ունեցվածքը չվերցնեն ձեռքից»,- ասաց Ծառուկյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել