Tert.am-ը գրում է.

Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 7-րդ դատարանում ավարտվել է 1 տարի առաջ Ստամբուլում տարեց հայ ամուսինների տան վրա ավազակային հարձակում իրականացրած ՀՀ 3 քաղաքացիների` Արթուր Այվազյանի, Սերգեյ Միքայելյանի և Արամ Հովհաննիսյանի դատավարությունը:

ՀՀ 3 քաղաքացիները դատապարտվել են ցահ ազատազրկման, հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:

Գործով անցնող մյուս կասկածյալներին դատախազը որևէ մեղադրանք չի առաջադրել` բավարար ապացույցների բացակայության պատճառով: Մինչդեռ մեղադրող Սեդա Այդա Դեմիրջիի փաստաբան Մեհմեդ Օրալը, սակայն, պահանջել էր, որ մյուս կասկածյալները նույնպես պատժվեն, նրա պնդմամբ` նրանք նույնպես ակտիվ մասնակցություն են ունեցել թալանին և սպանությանը:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի փետրվարի 6-ին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում 8 հոգանոց խումբը թալանի նպատակով մտել էր տարեց հայ ամուսիններ Հակոբ Յաքուբ Դեմիրջիի և Սեդա Այդա Դեմիրջիի տուն: Դեպքն ավարտվել էր 85-ամյա Հակոբ Յաքուբ Դեմիրջիի մահով, իսկ 79-ամյա կինը տեղափոխվել էր հիվանդանոց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել