Չնայած նրան, որ դեռևս 2008թ. ապացուցվել է, որ աշխարհի ամենաերկար գետը Ամազոնն է, բայց, ինչպես պարզվեց, շատերը դեռևս կարծում են, որ դա Նեղոսն է: Իհարկե, նրանց մեղքը այստեղ այդքան էլ մեծ չէ, քանի որ մինչ օրս դպրոցական դասագրքերում նշված են հին տվյալներ, և աշխարհագրության ուսուցիչների մեծ մասն էլ, ցավոք, չհետաքրքրվելով նորագույն հայտնագործություններով ու բացահայտումներով՝ աշակերտներին մատուցում է հնացած տվյալներ: Այդ իսկ պատճառով ներկայացնում եմ այս հոդվածը, որպեսզի վերջիվերջո մեզ մոտ նույնպես այս բացը լրացվի:

Lebensraum-der-Yanumami-Indianer-Amazonas-a2042458

Տիեզերական ուսումնասիրությունների բրազիլիական ազգային կենտրոնի մասնագետները ուսումնասիրել են հարավամերիկյան մայրցամաքի հյուսիսային մասում հոսող Ամազոնի երակները արբանյակների օգնությամբ: Նրանք հաշվարկների հիմք էին ընդունել բրազիլիացի ու պերուացի գիտնականների՝ մեկ տարի ավելի վաղ կատարած գիտական արշավի տվյալները:

Այն ժամանակ գիտնականները հասել էին մինչև Ամազոնի աղբյուրը, որը գտնվում էր 5000 մ բարձրության վրա՝ պերուական Անդերում: Նրանք բացահայտեցին աշխարհագրական մեծագույն հանելուկներից մեկը՝ գտնելով այն վայրը, որտեղ ծնվում է գետը՝ հատելով Կոլումբիան, Պերուն և Բրազիլիան մինչ Ատլանտիան օվկիանոս թափվելը: Այդ կետը գտնվում է Պերուի հարավի լեռներում, այլ ոչ թե, ինչպես նախկինում էին կարծում, երկրի հյուսիսում:

Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել