Image result for զբոսաշրջությունArmenpress-ը գրում է.
 Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը 2016թ­ին կազմել է 1.259.657, կամ 2015թ­ի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.7%­ով: «Արմենպրես»­ի հաղորդմամբ`ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեից տեղեկացնում են, որ 2016 թվականին այցելությունների աճը հիմականում ապահովվել է ՌԴ­ ից, Իրանից, ԱՄԷ­ ից, Չինաստանից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Կոլումբիայից, Նիդերլանդներից, Օմանից, Ֆիլիպիններից, Իսպանիայից, Թուրքիայից Հայաստան այցելությունների աճով:
Ամենաշատ աճ են գրանցվել այցելություններն Իրանից` շուրջ 30 %: Աճել է նաև ՌԴ­ից այցելությունների թիվը` շուրջ 2.3%, թեև 2015 թվականին ՌԴ­ից արձանագրվել էր այցելությունների նվազում շուրջ 6 %­ով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել