2016ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 5,7 տոկոսով
17:30 , 4 փետրվար, 2017
Armenpress-ը գրում է.
Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը 2016թին կազմել է 1.259.657, կամ 2015թի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.7%ով: «Արմենպրես»ի հաղորդմամբ`ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեից տեղեկացնում են, որ 2016 թվականին այցելությունների աճը հիմականում ապահովվել է ՌԴ ից, Իրանից, ԱՄԷ ից, Չինաստանից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Կոլումբիայից, Նիդերլանդներից, Օմանից, Ֆիլիպիններից, Իսպանիայից, Թուրքիայից Հայաստան այցելությունների աճով:
Ամենաշատ աճ են գրանցվել այցելություններն Իրանից` շուրջ 30 %: Աճել է նաև ՌԴից այցելությունների թիվը` շուրջ 2.3%, թեև 2015 թվականին ՌԴից արձանագրվել էր այցելությունների նվազում շուրջ 6 %ով: