Image may contain: 1 personԲավական է քննադատեք լրագրողներին։
Երբ քաղաքական դաշտի ներկայացուցիչները հանցավոր համաձայնության են գալիս խմբագիրների հետ, այստեղ էլ հենց կորցնում ենք լրագրողին, ու հայտնվում են միկրոֆոն բռնող լաչառ հավերը, որոնց խնդիրը շոուն է։
Խմբագրի մակարդակն է ընտրում դաշտում միկրոֆոն բռնող հավերին ու նրանց շատերին լրագրող պետք չի. հասկացող մարդիկ հիմա շատերին պետք չեն։ Երբ կլիշլեքով ու դոշի մազերը լաքած, լկտի ու հանցագործ աշխարհի ներկայացուցիչներին տանում եք ազգային ժողով ու թույլ եք տալիս վերարտադրվել, այ հենց այստեղ էլ մենք կորցնում ենք լրագրողին, ու նրա փոխարեն ծնվում են միկրոֆոն բռնող հավերը։
...Եթե քաղաքականությունը անբարոյականություն է համարվում, դա չի նշանակում, որ քաղաքական դաշտում բոլորը անբարոյականներ են։ Մենք ունենք ավելի շատ պրոֆեսիոնալ լրագրող, քան կառավարության անդամ ու պատգամավորԼ։ Մտածեք սրա մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել