48-ամյա միլիոնատեր Մարկո Ռոբինսոնն իր 120 000 ֆունտ (մոտ 150 000 դոլար) արժողությամբ իր ամբողջովին կահավորված 3-սենյականոց բնակարանը կտա ընտանիքի կամ մեկ մարդու՝ լրիվ անվճար:

Ավելին՝ նա պատրաստ է մասնավոր սեփականության համար հարկ վճարել, որքան անհրաժեշտ է:

Ամերիկյան հեռուստատեսությունը ծրագրում է փաստագրական ֆիլմ նկարահանել այդ դեպքերի հիման վրա և հաղթողին որոշել հաջորդ 6 շաբաթվա ընթացքում:

Դուք էլ կարող եք մասնակցել:   

Այսօր Մարկո Ռոբինսոնին է պատկանում 150 միավոր անշարժ գույք ամբողջ աշխարհում, նա հաջողակ բիզնեսմեն է և երջանիկ ընտանիք ունի:

Բայց տղամարդը լավ գիտի՝ ինչ է չքավորությունը:

«Երեխա ժամանակ մենք շատ չքավոր ենք եղել: Ես ստիպված եմ եղել այգու նստարանների վրա քնել: Ես օգնություն խնդրեցի և ստացա նրանցից, ումից չէի սպասում: Այդ մարդիկ ինձ օգնեցին հավատալ ինձ: Ես ծանր աշխատեցի և հասա հաջողության: Հիմա ուզում եմ ճակատագրի պարտքը վերադարձնել: Ուզում եմ անվճար մի լավ բան անել:

Մարդիկ, որոնց ես ուզում եմ տեսնել այս բնակարանում, պետք է իսկապես տան, պաշտպանության կարիք ունենան: Հուսով եմ՝ իմ նվերը նրանց կստիպի նորից նշանակալի զգալ,- ասում է Ռոբինսոնը:- Ես ուզում եմ օգնել մարդկանց, որոնք հիմա անելանելի վիճակում են, և իմ նվերը նրանց համար այդ փակ շրջանից դուրս գալու միակ միջոցն է»:

«Հիմա այդքան էլ հեշտ չէ բնակարան ձեռքբերելը: Ես հետաքրքրվել եմ այդ խնդրով, շփվել եմ անտունների և երիտասարդ ընտանիքների հետ: 30-ն անց մարդիկ դեռ ծնողների հետ են ապրում, քանի որ պարզապես չեն կարող իրենց նույնիսկ բնակարանի վարձ թույլ տալ:

Բացի դրանից՝ ես հուսով եմ, որ իմ օրինակը կոգեշնչի այլ հարուստ մարդկանց նման բան անելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել