««Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը չի կարծում, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարող է ընդդիմադիր լինել: Այն, որ Օհանյանը պատրաստվում է մասնակցել ապրիլյան խորհրդարանական ընտրություններին, չի նշանակում, որ ընդդիմադիր քաղաքականություն է վարում: «Ենթադրություններով չխոսենք, համենայնդեպս, ես հետևում եմ նրա հայտարարություններին, կարդում եմ: Նա որևէ ընդդիմադիր բան չի ասել»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Բաղմանյանը:
 ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին հիշեցրինք, որ պաշտպանության նախկին նախարարը, որն ընդամենը չորս ամիս առաջ է թողել իր բարձր պաշտոնը, հայտարարում է, որ Հայաստանի տնտեսությունը թուլացած է, արտագաղթն ահագնանում է, ժողովուրդը հուսալքության մեջ է, իշխանությունների հանդեպ հասարակական անվստահությունը գնալով ուժեղանում է, և որ նման վիճակը չի կարող բանակին թիկունք ապահովել։ «Հերի՛ք է միայն խոսել համակարգային փոփոխությունների մասին, բայց կոնկրետ ոչինչ չառաջարկել։ Պետք է մարդկանց ցույց տալ, թե ինչն ինչով է փոխարինվելու և ինչպես է կյանքը փոխվելու»,- հայտարարել էր Սեյրան Օհանյանը։
 Իր նախկին հրամանատարի և զինակցի այս քննադատություններն ընդդիմադիր չեն թվում Հայկազ Բաղմանյանին: «Համենայնդեպս, չեմ կարծում, որ նա ընդդիմություն է»,- պնդեց ԶՈՒ շտաբի պետի տեղակալը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել