Քվեբեկի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է վեց մարդBarometer.am-ը գրում է.

Կանադայի Քվեբեկ նահանգում մզկիթի վրա կատարված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, վիրավորվել՝ 8-ը, հաղորդում է "Ինտերֆաքս"-ը:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Քվեբեկի իշխանությունները կատարվածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն:

Ականատեսների պատմելով՝ հրաձգության պահին մզկիթում եղել է մոտ 40 մարդ:

Նշվում է, որ 2 կասկածյալ արդեն ձերբակալված են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել