Barometer.am-ը գրում է.
Կանադայի Քվեբեկ նահանգում մզկիթի վրա կատարված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, վիրավորվել՝ 8-ը, հաղորդում է "Ինտերֆաքս"-ը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Քվեբեկի իշխանությունները կատարվածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն:
Ականատեսների պատմելով՝ հրաձգության պահին մզկիթում եղել է մոտ 40 մարդ:
Նշվում է, որ 2 կասկածյալ արդեն ձերբակալված են: