Մի տեսակ ծիծաղելի ու ցավալի է թվում բանակի տոնը նշելը և խինդ ու ծիծաղով լցվելը: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք բանակ չունենք: Ունենք անհատներ, ուժեղ տղերք, իսկական կռվողներ ու պարզապես քաջ մարդիկ` զինվորներ և հրամանատարներ, դրանից բարձր արդեն ունենք կոռումպացված հաստափոր քաքի կճուճներ, որոնք մի կտոր չալաղաջի համար պատրաստ են կոկորդ կրծել ու բոլորի վրայով քայլել, ավելի շուտ՝ գլորվել:

Գրառումս նվիրվում եմ բոլոր զոհված տղերքին, դուք պետք է ապրեիք ու զերծ մնայիք այս անիմաստ ու անվերջ երևույթից, որ կոչվում է պատերազմ:

Թող որ մի օր բոլորը արթնանան ու «չին-գա-չունգով» որոշեն, թե ում է հարկ վճարելու այդ տարածքում բնակվողը:

Ամբողջ կյանքում զինվորական եղած ու կռված պապս ամեն օր առավոտյան 100 գրամ օղին կլցներ, կնայեր երկինք ու կասեր` անամպ ու կապույտ երկինք բոլոր ջահելներին, թող որ չիմանան՝ ինչ բան է կռիվը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել