Փոքրիկին ոչ ոք չի հարցնում՝ արդյոք նա ուզում է սուզվել մկրտության ջրի մեջ. նրան պարզապես վերցնում և սուզում են:
Ինչ-որ մեկը դա զգուշությամբ է անում, ոմանք օգտագործում են անսպասելիության էֆեկտը, ինչպես, օրինակ, վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլյա II-ը:
Օրերս համացանցում տեսանյութ է հայտնվել, թե նա ինչպես է կնունք անում, ինչը համացանցում բանավեճ է առաջացրել:
Պատրիարքը երեխային բռնում է և մեծ արագությամբ նրսն սուզում ջրի մեջ. փոքրիկները, անկասկած, մեծ շոկ և զարմանք են ապրում:
Իլյա II-ը վաղուց երեխաներին կնքելիս գլխիվայր է սուզում ջրի մեջ, նա շատ երեխաների է կնքել:
Նշենք, որ պատրիարքը տարեկան 4 անգամ զանգավածաբար երեխաների է կնքում՝ պնդելով, որ դա արդեն ծնելիության բում է առաջացրել Վրաստանում:
Իլյա II-ը համարվում է երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը և հիմա մոտ 30 000 սանիկ ունի:
Այնուամենայնիվ, նրա մեթոդը շատ բանավեճեր է առաջացրել. մարդիկ կարծում են, որ պատրիարքը դաժանաբար է վերաբերվում երեխաներին և միայն նրանց սթրեսի է ենթարկում։ Կնունքից ուրախություն ապրում են միայն երեխաների ծնողները: