Քրիստոնյա հոգևորականին մեղադրում են դաժանության մեջ. տեսեք, թե ինչպես է նա մկրտում փոքրիկներին


17:45 , 26 հունվար, 2017
Համարվում է, որ կնքելը երեխային մաքրում է նախածին մեղքից, ինչից հետո նա դառնում է եկեղեցու անդամ:

Փոքրիկին ոչ ոք չի հարցնում՝ արդյոք նա ուզում է սուզվել մկրտության ջրի մեջ. նրան պարզապես վերցնում և սուզում են:

Ինչ-որ մեկը դա զգուշությամբ է անում, ոմանք օգտագործում են անսպասելիության էֆեկտը, ինչպես, օրինակ, վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլյա II-ը:

Օրերս համացանցում տեսանյութ է հայտնվել, թե նա ինչպես է կնունք անում, ինչը համացանցում բանավեճ է առաջացրել:

Պատրիարքը երեխային բռնում է և մեծ արագությամբ նրսն սուզում ջրի մեջ. փոքրիկները, անկասկած, մեծ շոկ և զարմանք են ապրում:

Իլյա II-ը վաղուց երեխաներին կնքելիս գլխիվայր է սուզում ջրի մեջ, նա շատ երեխաների է կնքել:

Նշենք, որ պատրիարքը տարեկան 4 անգամ զանգավածաբար երեխաների է կնքում՝ պնդելով, որ դա արդեն ծնելիության բում է առաջացրել Վրաստանում:

Իլյա II-ը համարվում է երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը և հիմա մոտ 30 000 սանիկ ունի:

Այնուամենայնիվ, նրա մեթոդը շատ բանավեճեր է առաջացրել. մարդիկ կարծում են, որ պատրիարքը դաժանաբար է վերաբերվում երեխաներին և միայն նրանց սթրեսի է ենթարկում։ Կնունքից ուրախություն ապրում են միայն երեխաների ծնողները: