պատմական գիտ. թեկնածու, ԵՊՀ դասախոս

ԵՊՀ-ում իր ելույթի ժամանակ Գերմանիայի բունդեսթագի, այսինքն՝ խորհրդարանի ղեկավարը մեր երկիրը համեմատեց աֆրիկյան ու ասիական պետությունների հետ և նշեց, որ դեռ երկար ուղի ունենք անցնելու Եվրամիությանը անդամագրվելու համար: Այս համեմատությունը առաջացրեց շատերի բնական զայրույթը, սակայն համեմատությունն ավելի խորը պատճառներ ունի: Գերմանիան դեռևս 1880-ական թվականների վերջից մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում Անդրկովկասի պղնձի հանքերի նկատմամբ, իսկ Առաջին աշխարհամարտի նախօրյակին նշված տարածքից հազարավոր տոննա պղինձ էր տարվում Կայսերական Գերմանիա, ինչը մեծապես նպաստեց գերմանական հայտնի ընկերություններ «Simens»-ի ու «Kruppi»-ի հզորացմանը: Այսօր ինչպես Աֆրիկյան պետություններից, այնպես էլ Հայաստանից արտահանվող պղնձի և մոլիբդենի խտանյութի հիմնական մասը տեղափոխվում է Գերմանիա ու կիրառվում արդյունաբերության և հաստոցաշինության մեջ, այնուհետև կրկնակի գնով վաճառվում է մեզ: Այնինչ մենք կարող ենք այդ խտանյութից ստանալ պղինձ ու մոլիբդեն և այն տալ օրինակի համար Երևանի կաբելի գործարանին մալուխներ արտադրելու համար, որի արդյունքում կունենանք և՛ նոր աշխատատեղեր, և՛ արտադրական ցիկլ: Սակայն մենք, ցավոք, առաջնորդվում ենք աֆրիկյան պետությունների նման` մեր ընդերքի հարստությունը արտահանելով, ուստի մեզ համեմատում են նրանց հետ և համեմատելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք դարձել արդյունաբերական երկիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել