Հունվարի 19-ին Փարիզի մետրոյում զինված տղամարդը մի քանի հարձակում է գործել ուղևորների վրա, հաղորդում է Le Parisien-ը։
 Տեղեկատվության համաձայն՝ առաջին հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 21.15-ին։ Վագոնում տղամարդը դանակով երեք հարված է հասցրել ուղևորներից մեկին, որը հոսպիտալացվել է։
 Հաջորդ դեպքը գրանցվել է մոտ մեկուկես ժամ հետո։ Ուղևորներից մեկը մետրոյի աշխատակիցներից մեկին հաղորդել է իր դեմ իրականացված հարձակման մասին։
 Երրորդ հարձակումն էլ տեղի է ունեցել Gare de lEst կայարանում, դանակով զինված տղամարդը հարձակում է գործել երկու ուղևորների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել