Հակառակորդը կրակոցներ է արձակել Չինարիի ուղղությամբ, ինչի հետևանքով տների տանիքներ են վնասվել. ինչպիսին է իրադրությունն այս պահինArmlur.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է` անցած տարեվերջին և այս տարեսկզբին հակառակորդը կրկին ակտիվացել էր: Այս անգամ նա հրադադարի ռեժիմը առավել ակտիվորեն խախտում էր հայ-ադրբեջանական սահմանին: Հիշեցնենք` հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում հակառակորդը ունեցել է ավելի քան 10 կորուստ: Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան, Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, ինչի հետևանքով ունեցել էր մինչև 7 զոհ: Փաստացի՝ հակառակորդի արկածախնդրությանը, երկու օրվա ընթացքում, զոհ է գնացել ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինվորական: Իսկ հայկական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, ունեցել է երեք զոհ` մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: ArmLur.am-ը Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարներից փորձեց պարզել` ինչպիսին է եղել իրադրությունը վերջին օրերին: Ի պատասխան մեր հարցի` Չինարիի համայնքապետ Սամվել Սաղոյանը տեղեկացրեց, որ վերջին անգամ սահմանին հունվարի 8-ն են կրակոցներ հնչել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել