Երգիչ, «Դժվար ապրուստ»-ում Գոռի դերակատար Միհրան Ծառուկյանը դեռ մեկ ամիս առաջ BRAVO.am-ի հետ զրույցում ասել էր, թե ուղիղ երկու տարի` այնքան, ինչքան ընթացել են սերիալի նկարահանումները, չի հանգստացել. «Շատ եմ ուզում ընկերներիս հետ քաղաքից դուրս գնալ, բայց ամեն օր աշխատանքի եմ»: Միհրանն արդեն իսկ կարող է իրականացնել ցանկությունը:). երեկ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում «Դժվար ապրուստ»-ի վերջին սերիան էր, BRAVO.am-ն էլ մյուս դերասաններից եւս հետաքրքրվել է` իրենք ինչով են լցնելու իրենց առօրյան հետսերիալային փուլում:

Շուշաննա Թովմասյանը եւ Միհրան Ծառուկյանը «Դժվար ապրուստ»-ի նկարահանումներին

Շուշաննա Թովմասյան Էլեն

Տարբեր սերիալներում, նախագծերում նկարահանվելու առաջարկները շատ են, ինձ ցանկանում են տեսնել նաեւ հաղորդավարուհու դերում, սակայն դեռ չեմ կողմնորոշվել ընտրության հարցում: Մի բան հաստատ է` 1 ամիս դադարի շրջան կունենամ, հետո արդեն կտեսնենք:

Շուշաննա Թովմասյանը եւ Նառա Դիլանյանը

Նառա Դիլանյան - հորաքույր Նինա

Բազմիցս նշել եմ, որ չեմ պատկերացնում ինձ առանց տեսախցիկի: Անպայման ուզում եմ շարունակել աշխատանքս: Ի զարմանս եւ ի ուրախություն ինձ` առաջարկներ կան, այդ թվում` խաղալ կոմերցիոն ներկայացումներում: Ցանկանում եմ հեռուստադիտողին նորովի ներկայանալ` կերտելով հորաքույր Նինայից էապես տարբերվող կերպարներ: 

Տաթեւ Իրիցյանը

Տաթեւ Իրիցյան - Էսթեր

Վստահ եմ` դարձյալ նկարահանվելու եմ, որովհետեւ առանց աշխատանքի ինձ լիարժեք չեմ զգում: Առաջարկներ կան, բայց չեմ ուզում հապճեպ որոշումներ կայացնել:

Դավիթ Մարդյանը եւ Ժաննա Բուտուլյանը

Ժաննա Բուտուլյան - Սյուզկա

«Դժվար ապրուստ»-ն ինձ պարգեւեց շատ կարեւոր 2 տարի: Ձեռք բերեցի լավ ընկերներ եւ, իհարկե, մեծ փորձ: Միշտ կարոտով կհիշեմ: Այժմ պլաններ չկան, այսինքն`դեռ չեմ կողմնորոշվել` ինչ ուղի ընտրեմ:

Նիկոլայ Եղիազարյանը սիրելիի` Աննայի հետ

Նիկոլայ Եղիազարյան - Ֆելիքս

Ցանկություն ունեմ կրկին հետաքրքիր, լավ կերպարներ մարմնավորել:

Սարգիս Թաշչյանը եւ Նառա Դիլանյանը

Սարգիս Թաշչյան - Ժորիկ

Այս պահին դեռեւս առաջարկներ չկան, երեւի զբաղվածությունս էր պատճառը: Իհարկե, կրկին նկարահանվելու մեծ ցանկություն ունեմ:

Տաթեւ Սարգսյանը

Տաթեւ Սարգսյան - Էվա

Կարծում եմ` ավելի լավ է` մի փոքր սպասեմ եւ ավելի ազդեցիկ ու վառ կերպարով հանդես գամ: Հիմա աշխատում եմ հագուստի հայտնի խանութում` որպես վիզուալ-մերչնդայզեր: Սերիալում նկարահանվելը, հավանաբար, նպաստեց այս աշխատանքիս, որովհետեւ փորձում էի հնարավորինս ոճային լինել: Նաեւ թատրոնում խաղալու լուրջ նպատակ ունեմ. շուտով զբաղված կլինեմ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ներկայացումներից մեկում:

Դավիթ Սեխպեյանը կնոջ` Նարինեի հետ

Դավիթ Սեխպեյան - Նոյ

Որոշել եմ դադար վերցնել որոշ ժամանակով: Հետագայում եթե գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկներ լինեն, կընդունեմ: Իսկ այս շրջանում հեռուստադիտողն ինձ կտեսնի «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս, հայեր» հաղորդման շրջանակում, ինչու չէ, նաեւ այլ նախագծերում: Կնոջս` Նարինեի դեպքում մեր նպատակաները մի քիչ այլ են. դերասանական կարիերան տարածքային այլ հարթության վրա ենք ուզում դնել: Տեսնենք…Շուշաննա Թովմասյանը եւ Տաթեւ Իրիցյանը

Շուշաննա Թովմասյանը

Ժաննա Բուտուլյանը

Շուշաննա Թովմասյանը

Տաթեւ Սարգսյանը

Տաթեւ Իրիցյանը

Միհրան Ծառուկյանը

Ժաննա Բուտուլյանը


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել