Похожее изображениеՌԴ արտգործնախարար Ս.Լավրովը մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով հայաստանյան «Новое время» թերթի թղթակցի հարցին, որը վերաբերում էր հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալմանը Բելառուսում և նրա հանձնմանը Ադրբեջանին, ասել է. «Մենք դեմ ենք լրագրողների կողմից այս կամ այն տարածաշրջանն այցելելու քրեականացմանը։ Մենք դեմ ենք, որ ՌԴ քաղաքացիները հանձնվեն այլ երկրների»։ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն և Իսրայելը համատեղ են աշխատում այս հարցի շուրջ և վստահեցրել է, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն լուծելու համար այս իրավիճակը...
Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի մեր գործընկեր Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, ցույց տալով իր անսահման սերը Ադրբեջանի նկատմամբ, ցանկանում է Բաքվին հանձնել դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալված հայտնի բլոգեր Ա.Լապշինին, որի դեմ ադրբեջանցիները քրեական գործեր են հարուցել Արցախ այցելելու համար։
Հավելեմ, որ Լապշինի ազատ արձակման հարցով ակտիվ գործունեություն են ծավալում Իսրայելը և ՌԴ-ն։ Պաշտոնական Երևանը լռում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել