Картинки по запросу rougewww.BlogNews.am  ինտերնետային կայքում հրապարակված «Ինչպես է «Rouge»-ը համաշխարհային բրենդների անվան տակ ձեզ թուրքական աղբ հրամցնում» հոդվածում արտացոլված այն միտքը, որ «Rouge» խանութներում վաճառվող օծանելիքն արտադրված է ոչ թե եվրոպական երկրներում, այլ Թուրքիայում, այն, որ օծանելիքն ամբողջությամբ կեղծ է, իրականությանը չի համապատասխանում, և ընդամենը ընկերության բարի համբավն արատավորելու նպատակ է հետապնդում:

«Ռուժ  Բուտե» ընկերությունը դատարանին, ինչպես նաև զրպարտող հոդվածը հրապարակած «Պանարմենիա Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ին ներկայացրել է այդ փաստը հիմնավորող անհրաժեշտ բոլոր ապացույցները: Մասնավորապես՝  «Ռուժ Բուտե» ընկերությունը ներկայացրել է Versace, Moschino, John Richmond ապրանքանիշերի իրավատեր Euroitalia slr ընկերության, Dolce&Gabbana, Gucci,  Hugo Boss, Lacoste, Escada, Puma, Mexx, Naomi Campbell, Christina Aguilera, James Bond, Bruno Banani, Max Factor,  Olay ապրանքանիշների իրավատեր Procter&Gamble ընկկերության, Trussardi Parfums, DSquarded2 Perfumes, Gianfranco Ferre Proumi, Blumarine Parfums, Pomellato Parfums ապրանքանիշերի իրավատեր  ITF S.P.A.  ընկերության, Guerlain, Givenchy, Kenzo, Fendi ապրանքանիշերի իրավատեր Seldico Ukraine ընկերության գրություններն այն մասին, որ վերջիններս «Ռուժ Բուտե» ընկերության հետ աշխատում են էքսկլյուզիվ մատակարարման պայմանագրերի հիման վրա, մատակարարվող արտադրանքն արտադրված է բացառապես եվրոպական երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա և այլն), և «Ռուժ Բուտե» ընկերությունը Հայաստանում հիշյալ ընկերությունների արտադրանքի էքսկլյուզիվ մատակարարն է հանդիսանում:

«Ռուժ Բուտե» ընկերությունը ներկայացրել է նաև իր խանութներում վաճառվող ապրանքի մաքսային բոլոր հայտարարագրերը, որոնցից հստակ երևում է, որ ապրանքը ներկրված է եվրոպական երկրներից (Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա և այլն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված որակի սերտիֆիկատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել