Մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ Արմեն Մարտիրոսյանը անակնկալի է եկել, երբ իմացել է, որ Անահիտ Բախշյանը այլ կուսակցությունների ցուցակներում ընդգրկվելու վերբերյալ քննարկումների մեջ է:

Հասկանալի է, որ Ժառանգությունը վաղուց է պառակտվել և դե ֆակտո իրենից սուբյեկտ չի ներկայացնում, այնուամենայնիվ զարմանալի է, որ նույնիսկ այս փուլում Մարտիրոսյանը նման մտքեր է արտահայտում:

Անահիտ Բախշյանը ամենաազնիվ, անկաշառ ու նվիրված գործիչներից էր, սակայն դա Րաֆֆիին չխանգարեց, որպեսզի նրան չընդգրկի նախորդ խորհրդարանի անցողիկ տեղերում։

Հիմա ինչի՞ց են դժգոհ, իրենց համակիրներին հուսախաբ արեցին, թիմակիցների հետ վատ վարվեցին ու կարծում էին, որ բոլորը պիտի հուր-հավիտյան իրենց կողքին մնա՞ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել