Tert.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան մամուլի ասուլիսին  անդրադարձավ տնտեսության ծանր վիճակի վերաբերյալ իր հայտարարությանը: «Մեր տնտեսությունը, ասել եմ, որ գտնվում է ծանր վիճակում։ Այսօր էլ այդ վիճակում է, սակայն դա չի նշանակում, որ կառավարելի չէ»,-ասաց նա:
 
Նա նշեց, որ իրենք ներկայացրել են փոփոխությունների ծրագիր, և կոչ արեց կարդալ և դատել՝  դրանք կտրուկ փոփոխություններ նախատեսո՞ւմ են, թե ոչ։
 
«Խնդրում եմ հասկանալ, որ տնտեսության այս մեծ համակարգը մի օրվա մեջ փոփոխելու հնարավորություն չկա, և մեր խնդիրն է ամենօրյա աշխատանքում ազդակները ներկայացնել, որ քաղաքացիները դա զգան: Մենք ասել ենք, որ բաց ենք և համոզված եմ, որ գնում ենք ճիշտ ուղղությամբ»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել