Tert.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հյուսիսային Կիպրոսում թուրքական ԶՈւ-ն կպահպանի իր ներկայությունը, և պնդել է, որ դա կարևոր է տարածքի թուրք ժողովրդի համար:
Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: 

«Կիպրոսի հիմնախնդրում Թուրքիայի երաշխավորությունը, թուրք զինվորների ներկայությունը կղզում կշարունակվի: Թուրքիայի երաշխավոր լինելը, Թուրքիայի կողմից ապահովված անվտանգությունը կենսական կարևորություն ունեն տեղի ժողովրդի համար», - հայտարարել է Չավուշօղլուն: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Կիպրոսի հիմնախնդրի շուրջ հունական և թուրքական կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն հունվարի 18-ին՝ տեխնիկական մակարդակով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել