Կառլա Յասինտոն ընդամենը 12 տարեկան էր, երբ նրան թվաց, թե գտել է իր իսկական սիրուն: Հասուն տղամարդը նրան խոստացել էր ողջ աշխարհը փռել իր ոտքերի տակ, աղջկան արքայադուստր էր անվանաում, միակ և անկրկնելի: Համառ Կառլան հավատում էր այն բանին, որ իր սիրած տղամարդու հետ փախչելով՝ նա կազատվի իր աղքատ ընտանիքից: Նա այդպես էլ արեց՝ գործելով իր կյանքի ամենամեծ սխալը:

Աղջկա երազանքների տղամարդը, պարզվեց, կավատ էր:

Կառլայի նման «միակ և անկրկնելի» արքայադուստրեր նա շատ ուներ: «Սիրելին» հրամայում էր Կառլային հաճախորդներ գտնել փողոցից: Աղջիկը ցանկանում էր հրաժարվել, որից հետո տղամարդը նրան ծեծեց երկաթե ձողով: Բայց նա երբեք ձեռք չէր տալիս Կառլայի դեմքին՝ նրա «այցեքարտին»:

Որոշ ժամանակ անց այդ տղամարդը Կառլային տարավ Մեքսիկա և լավ գնով վաճառեց նրան: Առավոտյան ժամը 10-ից մինչև կեսգիշեր, աղջիկը ստիպված էր լինում բավարարել հաճախորդներին:

Չորս տարվա ընթացքում ամեն օր Կառլան սպասարկում էր ավելի քան 30 տղամարդկանց:

Նա չէր կարող բողոքել և փախչելու տեղ էլ չուներ: Աղջկա հաճախորդները ոստիկաններ էին, պաշտոնյաներ և դատավորներ: Ելք չկար:

Մի քանի տարի հետո վերջապես այդ դժոխքն ավարտվեց:

Կառլային ազատեցին մարմնավաճառության դեմ պայքարող հատուկ խմբի անդամները: Այդ տարիների ընթացքում աղջկան բռնաբարել էին 43. 200 անգամ: Շուտով Կառլան միացավ այդ փրկարարների խմբին:

Վտանգելով իր կյանքը՝ նա իր գործընկերների հետ միասին այսօր արդեն հազարավոր երիտասարդ աղջիկների և տղաների է փրկել, ովքեր իր նման վաճառված են եղել մարմնավաճառության նպատակով: Կառլան շարունակում է հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել