բացել լրահոսը
12.01.2017  10:59

Ադամանդագործության «բումը» 2016թ-ին

Տնտեսական անկյուն

Картинки по запросу տնտեսությունՀայաստանում ադամանդագործության զարգացումը հին ավանդույթներ ունի: Դեռ խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը համարվել է ադամանդի վերամշակման կենտրոններից մեկը: Հայաստանի ադամանդների մշակման բնագավառի հաջող տարիներ են նաև համարվում 2000-ական թվականների կեսերը, երբ մշակվել է մինչև 123,3 մլրդ դրամի հումք:

Ադամանդագործության զարգացման միտումը պահպանվում է նաև այսօր: Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից: Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից, իսկ արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:

Հայաստանում ադամանդի մշակմամբ զբաղվում է հիմնականում 9 ընկերություն: 2015 թվականին այս ընկերությունները համադրելի գներով թողարկել էին 14.2 մլրդ դրամի արտադրանք: Բնեղեն արտահայտությամբ՝ 2015 թվականին Հայաստանում արտադրվել էր 81 հազար 346 կարատ ադամանդ: 2014 թվականին ցուցանիշը կազմել էր 59 հազար 712 կարատ ադամանդ: 2013 թվականին արտադրվել էր 94 հազար կարատ ադամանդ: Ադամանդագործության ոլորտի զարգացման համար բարենպաստ տարի էր նաև անցնող 2016 թվականը: Վիճակագրական տվյալների համաձայն՝ հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է շուրջ 113 հազար կարատ ադամանդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 64%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 589 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝