Armlur.am-ը գրում է.
Հայաստանում վերջին տարիներին առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: Այս մասին է վկայում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում հացի արտադրության ծավալները անցած տարվա հունվար-նոյեմբերին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2.3 տոկոսով նվազել են: Նկատենք, որ հացի սպառման ծավալների նվազումը պայմանավորված է հանրապետության մշտական բնակչության թվաքանակի նվազման հետ: Ինչի արդյունքում հացի իրացումը զգալի նվազել է: Բացի այս, նկատենք, որ սրան զուգահեռ նվազել են նաեւ ալյուրի արտադրության ծավալները: Անցած տարվա հունվար-նոյեմբերին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ալյուրի արտադրության ծավալները նվազել են 6.4 տոկոսով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել