բացել լրահոսը
09.01.2017  14:59

ՓՄՁ ոլորտը տնտեսասկան «ներարկումների» կարիք ունի

Karina Araqelyan

Картинки по запросу փմձՀայաստանում տնտեսության զարգացման տեմպը շարունակում է մնալ մտահոգիչ: 2017թ-ը վճռական տարի է լինելու տնտեսությունը ճահճացած վիճակից դուրս բերելու համար: Դրա համար անհրաժեշտ է խթանիչ ներարկումներ կատարել տնտեսության այն ճյուղերում, որոնք կհանգեցնեն «մուլտիպլիկատիվ» էֆեկտի:

Փոքր և միջին բիզնեսը տնտեսության այն ուղղությունն է, որի զարգացման համար առաջնահերթ քայլեր են պետք ձեռնարկել՝ հաշվի առնելով, որ ՓՄՁ-ները ոչ միայն տնտեսական զբաղվածության ողնաշարն են, այլև նորարարության և հավելյալ արժեքի ստեղծող արտադրության շարժիչ ուժը:

Բոլորս էլ ականատես ենք լինում, որ ներկայումս փոքր ու միջին բիզնեսը ծանր օրեր է ապրում: 2016թ-ին պետությունը մի շարք քայլեր է ձեռնարկել ՓՄՁ-ների զարգացումը և խթանելու և բիզնես միջավայրը բարելավելու համար: Բիզնեսի ներկայացուցիչներին տրվել են մատչելի վարկեր, գործարարների հետ քննարկումների արդյունքում բացահայտվել են նրանց հուզող խնդիրները և մշակվել են հնարավոր լուծումներ: Այս առումով ՓՄՁ-ների գործը կհեշտացնի 2017 թ-ի առաջին եռամսյակում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության՝ մեկ կանգառի կենտրոնի նոր ձևաչափով աշխատանքը, որտեղ կլսվեն գործարար համայնքից եկող բոլոր խնդիրները և կտրվեն համապատասխան լուծումներ:

Պետություն-գործարար ֆորմատով շփումները թույլ կտան մշակել գործնական ռազմավարությունը ՓՄՁ-ների զարգացումն ապահովելու համար: Այս պրակտիկան պետք է շարունակել և սահմանել փոքր բիզնեսի համար արտոնյալ կարգավիճակ ապահովող մեխանիզմներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 412 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝