Երգիչ Ռազմիկ Ամյանն այսօր բոլորեց իր 35 ամյակը: Հարկ է նշել, որ Ռազմիկն այն եզակիներից է, ում հաջողվեց տարիների ընթացքում ոչ միայն պահպանել, այլ նաև բարձրացնել իր մասնագիտական նշաձողը՝ ի վերջո հասնելով նրան, որ ներկա դրությամբ երգիչը կատարում է հիմնականում հեղինակային երգեր ու այն էլ այնպիսիք, որոնք մեկը մյուսի հետևից մեգահիթեր են դառնում: Ստեղծագործական ձեռքբերումներին զուգահեռ՝ Ռազմիկը նաև հրաշալի ընտանիք է հասցրել ստեղծել, ունի երկու որդի ու իր աշխատանքի հիմնական ստիմուլը համարում է հենց նրանց: Երգչի ծննդյան տարեդարձի կապակցությամբ մեկ անգամ ևս լսենք 2016թ. տարվա բացարձակ հիթ ճանաչված «Չունի աշխարհը քեզ նման» երգը, որը Յութուբում արդեն մոտ 16 միլիոն դիտում ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել