Ճիշտ սնուցումն առավել քան կարևոր է մեր իմունային համակարգի, ընդհանուր առողջության և ոսկրերի ամրության համար:

Սպարտայի բաղադրատոմսերից մեկը, որի բաղադրիչները դրականորեն են ազդում ոսկրերի ամրության և առողջության վրա:

 

 

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 10 ճաշի գդալ կտավատի սերմ,
  • 5 ճաշի գդալ աղացած քունջութ,
  • Մի քանի դդմի սերմ,
  • Մի քանի ցորենի հատիկ,
  • Մի քանի արևածաղկի հատիկ,
  • 3 ճաշի գդալ չամիչ,
  • 1 կգ մեղր:

Պատրաստման եղանակը՝

Անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները խառնել մեծ տարայի մեջ, կարևոր է փայտյա գդալ օգտագործելը:

Լավ խառնելուց հետո ստացված զանգվածը պետք է տեղափոխել ապակյա տարայի մեջ:

Օգտագործման եղանակը. պետք է այս խառնուրդից մեկական ճաշի գդալ ուտել նախաճաշից և լանչից առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել