«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության ամանորյա յուրօրինակ նախագծերն արդեն ավանդական են դարձել: Դրանք նախատոնական զբաղված օրերն ուրախությամբ լցնելու և մարդկանց միավորելու համար են իրականացվում:

 

Այդպիսի նախագծերից է, տարիներ շարունակ կազմակերպվող Կոկա-Կոլա-ի քարավանը: Մի շարք երկրներում իրականացվող և սիրված այս նախագիծը Հայաստանում այս տարի մեկնարկել է դեկտեմբերի 23-ին: Բոլորին ճանաչելի դարձած Կոկա-Կոլա-ի հինգ ամանորյա բեռնատարներն արդեն սկսել են Հայաստանով իրենց շրջայցը: Մինչև հունվարի 12-ն Ամանորյա Քարավանը կայցելի ավելի քան երեսուն քաղաքներ: Երևան այն կվերադառնա հունվարի 7-ին, կշրջի մայրաքաղաքի տարբեր անկյուններով՝ անցորդներին նվիրելով զովացուցիչ անակնկալներ:

 

Ընկերության ամանորյա նախագծերից ևս մեկի շրջանակում Երևանի փողոցներում կարելի է հանդիպել Կոկա-Կոլա-ի Սանտային իր թիմի հետ միասին: Գալիք տոների կապակցությամբ շնորհավորանքներից բացի, Սանտան անցորդներին ուրախացնում է զովացուցիչներով: Բացի այդ, ծրագրի ընթացքում ավելի քան 500 երևանցիներ Սանտայի և իր թիմի օգնությամբ արդեն շնորհավորել են մտերիմներին՝ ուղարկելով հատուկ բացիկներ և յուրօրինակ բրենդավորված նվերներ:

 

Երևանից բացի, Կոկա-Կոլա-ի Սանտան իր թիմով արդեն հասցրել է գալիք տոների կապակցությամբ շնորհավորել էջմիածնի և Վանաձորի բնակիչներին: Վանաձորում նա այցելել է նաև քաղաքի մանկատան սաներին՝ իր հետ բերելով տոնական տրամադրություն, խաղալիքներ և քաղցրավենիքներ:

 

Երևանում ամանորյա տրամադրությունն ու շունչն առավել զգալի դարձնելու համար` Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա Ընկերությունն աջակցել է նաև նորաբաց Ձմեռային Այգու ստեղծմանը: Այժմ Սանտան տիկին Կլաուսի հետ միասին զարդարված տուն ունեն նաև Երևանում:

 

Հայաստանում Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա Ընկերությունը գործում է արդեն 20 տարի: Բիզնես գործունեությունից զատ, Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը: Ջրային ռեսուրսների կառավարման, համայնքների և երիտասարդության զարգացման նախագծերից բացի, ուշադրության կենտրոնում են նաև բնակչության կողմից սիրված տոներն ու միջոցառումները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել