Խոկումը մի պարզ խոսակցություն չէ ինքն իր անձի հետ: Դա անձի բարձրացումն է Թաբոր լեռը, այն լեռը, որի վրա Հիսուսը պայծառսսկերպվեց իր երեք աշակերտների առաջ: Դա այն պահն է, երբ դուք ձեզ զգում եք ողողված Աստծու ներկայությամբ, որի լույսը պայծառացնում է ձեզ, և դուք ձեր մեջ զգում եք մի զորություն, որ չի պատկանում ձեզ:

... Ուրեմն, խոկումը այլակերպված Հիսուսի այցելությունն է մեր հոգուն, դա այն պահն է, երբ ամբողջ անցյալը վերադառնում է, ինչպես որ Եղիան ու Մովսեսն են հայտնվել Թաբոր լեռան վրա: Դուք ձեր գոյությունը տեսնում եք նոր լույսի մեջ, դուք մի քանի րոպեով կտրվում եք այն ամենից, ինչը ժամանակավոր է, անցողիկ: Դուք դուրս եք գալիս ձեր չափումից, որտեղ ժամանակն է իշխում ձեզ վրա, որպեսզի ճաշակեք հավերժությունը: Դա մեր մարդկային կյանքի ամենախորունկ պահն է, և այն մարդիկ, որոնք չեն ապրում խոկումի այս պահերը, նման են ռոբոտների: 

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել