Похожее изображение1. Նա մշտապես նեղացնում է ձեզ, բայց շարունակում եք հանդուրժել նրան

Այդ մարդը հավանաբար դեռ չի հասկացել, որ դուք միշտ ճիշտ եք: Եվ ամեն անգամ, երբ հիմարություն է անում, դուք պարզապես ցանկանում եք ասել, որ նա հիմար է կամ անզգա:

Երբեմն նույնիսկ ուզում եք գոռալ այդ մասին: Դուք նույնիսկ ասում եք․ «Որքան եմ քեզ ատում»...

Բայց ժամանակն անցնում է եւ անկախ անցյալի հիասթափություններից՝ շարունակում եք միասին լինել: Հավանաբար այն պատճառով, որ արդեն չեք կարող առանց իրար ապրել:

2. Թքած ունեք, թե ինչի մասին եք խոսում

Կարող եք ժամերով խոսել ամենաաննշան թեմաների մասին: Եթե ձեզ չի նյարդայնացնում, որ նրա հետ խոսում եք եղանակի մասին, ուրեմն՝ նա ձեզ համար է:

3. Հանուն նրա բարդացրել եք ձեր կյանքը

Հարաբերությունները բարդ բան են: Երբեմն ձեր միջեւ մեծ տարածություն է լինում: Երբեմն չափազանց զբաղված եք լինում՝ նրա դժգոհությունները լսելու համար: Երբեմն ձեզ թվում է, որ տիեզերքն ամեն ինչ անում է՝ ձեզ կոտրելու կամ հարաբերություններից հրաժարվելու համար:

Սակայն ամեն դեպքում դուք պատրաստ չեք ոչինչ փոխել: Դուք պատրաստ եք ձեր սիրելիի հետեւից գնալ նույնիսկ այն դեպքում, եթե նրա հետ ապրելը տասն անգամ ավելի դժվար է, քան առանց նրա:

Դուք պատրաստ եք մոռանալ կարեւոր հանդիպումներն ու գործերը, չքնել գիշերը, եւ այս ամենը՝ հանուն օդանավակայանում նրան դիմավորելու: Եթե նման բան ձեզ հետ պատահել է, նշանակում է՝ «ձեր» անձնավորության կողքին եք:

4. Պատրաստ եք վազել նրա հետեւից

Մենք չենք սիրում անել այն, ինչ մեր ծրագրերի մեջ չէր մտնում: Չնայած դրան՝ նրա հետ գնումների կամ ձկնորսության ենք գնում: Պարզապես նրա կողքին լինելու համար:

Դուք կատարում եք նրա բոլոր խնդրանքներն ու հանձնարարությունները նույնիսկ այն դեպքում, երբ դրանք ձեզ բացարձակ անիմաստ են թվում:

5. Նրա կողքին չեք ամաչում ձեր մարմնից

Մարդկանց մեծ մասը երբեք իրեն թույլ չի տալիս գազեր բաց թողնել օտար մարդկանց ներկայությամբ: Իսկ ահա սիրելիի կողքին՝ խնդրեմ:

Ի վերջո դուք, հավանաբար, անպայման զուգարան եք գնում, մինչ նա լոգանք է ընդունում:

6. Երկու րոպեն բավարար է

Եթե նա զանգահարում է գիշերվա կեսին եւ ընդամենը երկու րոպե զրուցում ձեզ հետ, նույնիսկ 30 վայրկյան, դուք արդեն երջանիկ եք: Դուք միշտ ավելի բարձր եք ծիծաղում, երբ նրա կողքին եք:

Նրա ուշադրության մեկ րոպեն իսկ շատ թանկ արժե:

7. Կանոնավորապես բղավում եք միմյանց վրա

Ձեզ նույնիսկ դուր է գալիս, երբ նա բղավում է: Ի վերջո նրա համար միեւնույն չէ: Այդ պատճառով նրա հետ հաճախ եք բղավում, երբեմն զայրույթից, բայց հաճախ՝ ուրախությունից:

Եթե մարդիկ երբեք չեն վիճում եւ երբեք չեն բղավում միմյանց վրա, ամենայն հավանականությամբ, նրանց սերը չի միավորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել