Ամանորին ընդառաջ` Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում այս օրերին անցկացվում են Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական միջոցառումներ: Տոնը խորհրդանշող հեքիաթների բեմադրություններով հագեցած հանդեսներն ավանդույթի համաձայն ուղեկցվում են հաճելի անակնկալով: Միջոցառումները եզրափակվում են Ձմեռ պապի այցով, որի ընթացքում երեխաներին բաժանվում են քաղցրավենիքի նվեր-փաթեթներ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական մաղթանքով: 

Նշենք, որ ընդհանուր առմամբ մայրաքաղաքի շուրջ 40 հազար փոքրիկներ կստանան ամանորյա նվեր-փաթեթներ: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի այլ ծրագրերով ևս հարյուրավոր երեխաներ կստանան անակնկալ նվերներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել