Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նոր տարին Երևանում» տոնական միջոցառումների ծրագրի շրջանակում Մոսկվայի Շապիտո կրկեսը մայրաքաղաքում հանդես է եկել ամանորյա առաջին ներկայացմամբ: 
 Կոմիտասի անվան զբոսայգում տեղակայված կրկեսային վրանում հարյուրավոր փոքրիկներ հնարավորություն են ունեցել ոչ միայն տեսնելու վարժեցված կենդանիների մասնակցությամբ տարբեր համարներ, այլև դառնալու կրկեսային տոնի անմիջական մասնակիցը:
Մոսկովյան կրկեսի երևանյան հյուրախաղերը նվիրվել են հայկական կրկեսային կոլեկտիվի ստեղծման 60-ամյակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել