Կյանքն առանց սոցցանցերի անհնար է դարձել։ Մենք շարունակ տարված ենք նոր նկարներ ներբեռնելով։
Ահա նկարներ, որոնք երբեք չպետք է դնել որպես պրոֆիլի նկար։

Ընկերների/ընկերուհիների հետ նկար

Հիանալի է, որ դուք ունեք ընկերներ, սակայն պարզել, թե նկարում եղածներից ով է էջի տերը, կարող են, թերևս, միայն գուշակները։

Ձեռքը կոնքին դրած նկար

Սա շատ արհեստական դիրք է։ Բացի այդ՝ դուք ստիպված կլինեք դիմել ֆոտոշոփի օգնությանը, քանի որ ձեր ձեռքը անտանելի հաստ է երևալու։

Պրոֆեսիոնալ դիմանկար

Այնպիսի տպավորություն է, որ դուք անհույս դերասան եք, և ձեր միակ հույսն այն է, որ ինչ-որ մոլորված ռեժիսոր կտեսնի ձեր նկարը և աշխատանք կառաջարկի։

Ինչ-որ բան ուտելիս
Image result

Եթե ձեզ մոտ «ինչու՞» հարցն է առաջանում, ապա հավանաբար դուք չպետք է սոցէջ ունենաք։

Խորիմաստ մեջբերում/ցիտատ

Հավատացեք, ոչ մեկին սա չի հետաքրքրում։ Մարդիկ պարզապես առաջ են անցնում նմանատիպ նկարների վրայով։

Արևային ակնոցներով նկար

Մեծ մասամբ առանց ակնոցի նկարներն ավելի հաջող են ստացվում։ Բացի այդ՝ աչքերը հոգու հայելին են, այնպես որ, մի՛ վարագուրեք ձեր հոգին։

Բնության նկար, որտեղ դուք բացակայում եք
Related image

Ձեր պրոֆիլը տուրիստական ամսագիր չէ (եթե, իհարկե, այդպիսի էջ չեք բացել)։ Այսպիսի նկարները մեծ հաշվով անիմաստ են։

Չափազանց շատ էֆեկտներով ֆիլտրված նկար
Image result for too much photo editing

Նկարն այդքան փոփոխելուց հետո դուք պարզապես դուք չեք։

Առանց նկարի պրոֆիլ

Այսպիսի պրոֆիլները անվստահություն և կասկածներ են առաջացնում։

Մեկ ուրիշի նկար
Image result for sexy girl

Ոչ։ Պարզապես ոչ։ Երբեք, երբեք այսպես մի՛ վարվեք։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել