Կյանքն առանց սոցցանցերի անհնար է դարձել։ Մենք շարունակ տարված ենք նոր նկարներ ներբեռնելով։
Ահա նկարներ, որոնք երբեք չպետք է դնել որպես պրոֆիլի նկար։
Հիանալի է, որ դուք ունեք ընկերներ, սակայն պարզել, թե նկարում եղածներից ով է էջի տերը, կարող են, թերևս, միայն գուշակները։
Սա շատ արհեստական դիրք է։ Բացի այդ՝ դուք ստիպված կլինեք դիմել ֆոտոշոփի օգնությանը, քանի որ ձեր ձեռքը անտանելի հաստ է երևալու։
Այնպիսի տպավորություն է, որ դուք անհույս դերասան եք, և ձեր միակ հույսն այն է, որ ինչ-որ մոլորված ռեժիսոր կտեսնի ձեր նկարը և աշխատանք կառաջարկի։
Եթե ձեզ մոտ «ինչու՞» հարցն է առաջանում, ապա հավանաբար դուք չպետք է սոցէջ ունենաք։
Հավատացեք, ոչ մեկին սա չի հետաքրքրում։ Մարդիկ պարզապես առաջ են անցնում նմանատիպ նկարների վրայով։
Մեծ մասամբ առանց ակնոցի նկարներն ավելի հաջող են ստացվում։ Բացի այդ՝ աչքերը հոգու հայելին են, այնպես որ, մի՛ վարագուրեք ձեր հոգին։
Ձեր պրոֆիլը տուրիստական ամսագիր չէ (եթե, իհարկե, այդպիսի էջ չեք բացել)։ Այսպիսի նկարները մեծ հաշվով անիմաստ են։
Նկարն այդքան փոփոխելուց հետո դուք պարզապես դուք չեք։
Այսպիսի պրոֆիլները անվստահություն և կասկածներ են առաջացնում։
Ոչ։ Պարզապես ոչ։ Երբեք, երբեք այսպես մի՛ վարվեք։