Այուրվեդայում կովի հալած յուղն անվանում են գհի:

Համարվում է, որ այդ մթերքը կարող է օրգանիզմը հագեցնել առանձնակի էներգիայով, որը դրականորեն է ազդում բոլոր ներքին օրգանների աշխատանքի վրա:

Հալած կարագը նպաստում է նյարդային համակարգի ամրացմանը, սնում է գլխուղեղը, մաքրում է լյարդը և ակտիվացնում նյութափոխանակությունն օրգանիզմում:
 

Գհի յուղի օգտակար հատկանիշները

Հարմար է տապակելու համար

Գհին հրաշալի համադրվում է բոլոր մթերքների հետ: Ի տարբերություն բուսական յուղերի՝ այդ մթերքը տաքացնելիս չի կորցնում իր օգտակար հատկությունները: Հալած յուղով ուտեստները շատ համեղ և անուշաբույր են ստացվում, հագեցած կաթնային համով:

Նպաստում է նիհարելուն

Կովի հալած յուղը պարունակում է ճարպաթթուներ, որոնք 8%-ով պակաս հագեցած են, քան մնացած կենդանական ճարպերը: Դա նպաստում է օրգանիզմի կողմից այդ մթերքի հեշտ յուրացմանը: Գհի յուղի պատրաստման ժամանակ դրանից ամբողջովին հանվում է բարդ սպիտակուցը՝ կազեինը, որն ազդում է արյան մեջ խոլեստերինի ավելացմանը:

Բացի դրանից՝ հալած յուղը պարունակում է օգտակար հակաօքսիդանտներ՝ վիտամիններ А և Е: Դրանք կանխում են լիպիդների օքսիդացումը, կանխարգելում են աթերոսկլերոզը և նպաստում ճարպի այրման գործընթացների արագացմանը: Բացի դրանից՝ գհի յուղը պարունակում է լինոլեային թթու, որն անհրաժեշտ է օրգանիզմի հյուսվածքների և օրգանների զարգացման համար:

Օգտագործվում է որպես բնական լուծողական

Անհրաժեշտ է 1-2 թ. գ. հալած յուղը լուծել մեկ բաժակ տաք կաթի մեջ: Այդ միջոցը նույնիսկ երեխաները կարող են ընդունել:

Մեծացնում է քսուքների և բալզամների արդյունավետությունը

Անհրաժեշտ է մի քիչ հալած յուղը խառնել բուժական նյութի և քսել հիվանդ մասին:

Օգնում է բարձրացնել իմունիտետը

Այդ միջոցով կարելի է ազատվել անեմիայից, ֆիզիկական թուլությունից: Դրա համար բավարար է հալած յուղ օգտագործել՝ այն խառնելով չրերի, ընկուզեղենի, մեղրի և համեմունքների հետ: Պարբերական օգտագործման դեպքում այդ համադրությունը կօգնի ազատվել քրոնիկական խնդրից:

Այս տեսանյութում կարելի է տեսնել, ինչպես տնային պայմաններում պատրաստել հալած յուղ:

Պետք է նշել, որ հալած յուղը օրգանիզմի վրա դրականորեն է ազդում միայն չափավոր քանակությամբ. այդ մթերքը պետք չէ չարաշահել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել