Երբ կանադացի ամուսիններ Թիմ և Բեթանի Ուեբները գնացել են ուլտրաձայնային հետազոտության, պարզվել է՝ Բեթանին հղի է եղել միաժամանակ չորս աղջիկներով:

Ու թեև այդ լուրը ցնցել է զույգին, նրանք արագ հարմարվել են և սկսել պատրաստվել երեխաների ծնունդին: Փոքրիկները կեսարյան հատումով են ծնվել: Աղջիկներին անվանել են Էբիգեյլ, Գրեյս, Էմիլի և Մաքքայլան:

Աղջիկները չափազանց փոքր են եղել, ուստի կյանքի առաջին շաբաթները հիվանդանոցում են անցկացրել:

  

Նրանց քաշը 1 կիլոգրամից պակաս է եղել: Բոլոր աղջիկները երկվորյակ են եղել:

Ըստ գենետիկների՝ այդպիսի բան լինում է 15 միլիոնից մեկի մոտ:

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել