Картинки по запросу ԿառավարությունՍեպտեմբեր ամսին տեղի ունեցած կառավարության փոփոխությունից հետո գործադիրի կազմում ընդգրկվեցին նոր անձինք, ովքեր կարողացել են հաջողության հասնել տարբեր մասնավոր ընկերություններում և ունենալ մենեջերի համարում: Նոր կառավարության ձևավորմամբ սկսվեց փոփոխությունների նոր փուլ:

Կառավարության գործունեության 100 օրվան ընդառաջ պետք է ամրագրել, որ այդպիսով սկիզբ դրվեց պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը: Այն պետական կառույցները, ՊՈԱԿ-ները, ԾԻԳ-երը, որոնց գոյության օգտակարության գործակիցը շատ փոքր է, մտան լուծարման գործընթացի մեջ, որը շարունակական է և միտված է մոբիլ պետական կառավարման համակարգ ստեղծելուն:

Ժամանակի ընթացքում փոխվում են պետական համակարգի առջև դրված խնդիրները, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջանում կառուցվածքային փոփոխություններ իրականացնել համակարգի ներսում: Պետական կառավարման համակարգում առկա են բազմաթիվ կառույցներ, որոնք ժամանակին կատարել են իրենց առջև դրված խնդիրները, սակայն արդի փուլում այդ հիմնարկների գոյությունը դարձել է ընդամենը պետության համար բեռ:

Փաստ է` ինչքան էֆեկտիվ և կարճ ճանապարհով տեղի ունենան պետական համակարգի պտտանիվների փոխանցումները, այնքան համակարգը պետությանը կմղի դեպի առաջընթաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել